Նկարում օրերս մարտերի ժամանակ հերոսաբար զոհված գյումրեցի Գուրգեն Սարգսյանն է։

                                       

Հայրենիքի համար մղված պայքարում վիրավորում ստացած Գուրգենը դիրքերից հետ է ուղարկել իր հետ խրամատում եղած 3 ծառայակից ընկերներին՝ փրկելով նրանց կյանքը: Կանգնած լինելով ընտրության առջև` մահ թե գերություն, Գուրգենն ընտրեց մահը։ Իրեն պայթեցրեց` ոչնչացնելով նաև թշնամու զինվորներին:

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը հերոս Գուրգենի սխրանքի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտական Եղբայրության անդամ Վան Ահարոնյանը, որը մի քանի օր է, ինչ Սիսիանի դիրքերում է, երեկ պատմեց վերջին կռիվների ժամանակ հերոսացած դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանի պատմությունը: Գուրգենը չի լքել իր դիրքը, չի փորձել փախնել (փորձողները, որքան ինձ հայնտի է, չեն էլ փրկվել), երբ թշնամին հարձակում է գործել, այլ մինչև վերջ պաշտպանել է իր դիրքը՝ ինքն ու իր հետ մի քանի հոգի: Երբ կռիվն իր դիրքում անհույս է դարձել, պայթեցրել է դիրքը:

Նույնիսկ թուրքերն այնքան տպավորված են եղել Գուրգենի կռվից, որ իրա դիակը բերել են հանձնել են հայերին, ասելով, որ սա թասիբով տղա էր, պատվով թաղեք»:

Հերոս Գուրգեն Սարգսյանի պատմությունը ստիպեց վերհիշել Եղիշեի խոսքերը՝  «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:

Հավերժ փառք ու պատիվ քեզ, հերոս:

Լյուսիյա Պետրոսյան

2247