Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ, տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ մենք ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա:

Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ։

430