ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը`

Նոյեմբերի 23 - Երևան, ժամը 11:00-17:00, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարող տարածք

Նոյեմբերի 24 - Վանաձոր, ժամը 11:00-17:00, Արցախի պուրակ

Նոյեմբերի 25 - Արտաշատ, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի մոտակայք

Նոյեմբերի 26 - Մարտունի, ժամը 11:00-17:00, մշակույթի տան հարող հատված

Նոյեմբերի 29 - Արմավիր, ժամը 11:00-17:00, ավտոկայանին հարող հատված

Նոյեմբերի 30 - Գյումրի, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկային հարող տարածք

Դեկտեմբերի 1 - Երևան, ժամը 12:00-19:00, Ազատության հրապարակին հարող տարածք:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

687