Նիդերլանդներից քովիդով հիվանդներին տեղափոխում են Գերմանիա հիվանդանոցների ծանրաբեռնվածության պատճառով

Նիդերլանդները սկսել է կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխել Գերմանիա, որպեսզի թեթևացնի երկրում հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Հոլանդիայի հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների թիվը վերջին շաբաթվա ընթացքում հասել է մայիսից ի վեր՝ ամենաբարձր մակարդակին, և սպասվում է, որ այդ ցուցանիշը կշարունակի աճել, քանի որ երկրում վարակման թիվը օրեցօր նոր ռեկորդներ է գրանցում:
Գերմանիայի հիվանդանոցները ընդհանուր առմամբ 20 մահճակալ են առաջարկել Նիդերլանդներից հիվանդների համար՝ համաճարակի նախորդ ալիքների ժամանակ տասնյակ հիվանդների բուժումից հետո:
24 Նոյեմբեր, 2021 01:37
775