SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 51-այմա Գեղամ Մ.-ի կողմից ավտոմեքենաներ փախցնելու փաստով: Նոյեմբերի 21-ին՝ առավոտյան, աշխատանքից հետո, հանգստի ժամին ՀՀ ոստիկանության   պարեկային ծառայության  3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը երեկոյան Սունդուկյան փողոցում նկատել է ВАЗ 21 01 մակնիշի ավտոմեքենա: Ա. Հովհաննիսյանը հիշել է, որ երբ առավոտյան հերթափոխ է եղել,  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով հաղորդել են, որ նշված ավտոմեքենան առևանգել են: Հրամանատարի տեղակալը, ճիշտ կողմորոշվելով, կարողացել է վնասազերծել ավտոմեքենայի վարորդին, ապա հեռախոսակապով այդ մասին տեղեկացրել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ու արդեն  րոպեներ անց կասկածյալը բերման է  ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Արդեն բաժնում ոստիկանները զարմանք են կտրել, երբ տեսել են, որ ավտոմեքենա առևանգելու մեջ բերման ենթարկվածը ժամեր առաջ է նմանատիպ մեկ այլ  ավտոմեքենա առևանգելու համար պարեկների կողմից հայտնաբերվել և  «հյուրընկալվել» ոստիկանությունում:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

 

498