Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ. ՊՆ
Նոյեմբերի 24-ին, ժամը 14։50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
24 Նոյեմբեր, 2021 22:05
1014
Իրանի ՊՆ-ն հայտարարել է պաշտպանական կարողությունների զգալի աճի մասին
22 Հոկտեմբեր, 2026 13:26
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանը
21 Հոկտեմբեր, 2026 15:04
Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ
19 Հոկտեմբեր, 2026 16:34