WhatsApp-ի մեսենջերը պատրաստվում է ձայնային հաղորդագրությունների հետ աշխատելու նոր գործառույթ ներդնել։

Խոսքը ձայնային հաղորդագրությունների նվագարկումը մեկուկես եւ երկու անգամ արագացնելու մասին է։ Առայժմ այս հնարավորությունը հասանելի է ձայնային նշումների համար, սակայն դեռ չի տարածվում ձայնային ամբողջ բովանդակության վրա։

 

WhatsApp-ում ձայնային հաղորդագրությունը ուղարկվող ձայնային նշում է: Մեսենջերը փորձարկում է հատուկ կոճակի սեղմման միջոցով նվագարկման արագացումը։

 

Այս գործառույթը նկատվել է iOS-ի համար WhatsApp-ի վերջին բետա-տարբերակում եւ գտնվում է մշակման փուլում: Ավելի ուշ այն հասանելի կդառնա Android սարքերի համար։

81