Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 25-ին նոր հրաման է ստորագրել, որում ասվում է.

«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.

1)«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:

2. Առողջապահության նախարարության ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արման Հովակիմյանին՝ սահմանված կարգով.

1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի միջոցով «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների»:

2104