Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի արտգործնախարարների տեսահանդիպմանը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանքարը նշել է, որ երկրները պետք է միասին աշխատեն՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար Աֆղանստանի ժողովրդին։
«Երկրները պետք է աշխատեն միասին՝ ապահովելու համար մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը Աֆղանստանի ժողովրդին․ այն պետք է լինի առանց քաղաքականացման: Նրանք պետք է համակարգեն համապատասխան մոտեցումները ահաբեկչության, արմատականացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլնի նկատմամբ»,- ասել է Ջայշանքարը: 

Նա հավելել է, որ որպես Աֆղանստանի ամենամոտ հարևան և երկարամյա գործընկեր՝ Հնդկաստանը մտահոգված է այդ երկրում տեղի ունեցող վերջին զարգացումներով և աջակցում է Աֆղանստանում ներառական և ներկայացուցչական կառավարությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ 2593-ի այլ դրույթներին։

378