201 640 դեղաչափ պատվաստանյութ` Լեհաստանից Հայաստանին․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
«Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն այսօր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-Վի»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերն են առկա»:
27 Նոյեմբեր, 2021 00:23
487
Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները
15 Հոկտեմբեր, 2026 19:10
Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում
15 Հոկտեմբեր, 2026 19:10
Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները
15 Հոկտեմբեր, 2026 18:29