Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  

Ժամը 18:30-ի սահմաններում, Արամ Խաչատրյան և Հ. Էմին փողոցների խաչմերուկում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին:

  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:  

Վթարի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Այս խաչմերուկում հաճախակի են լինում ավտոպատահարներ, ու մի քանի անգամ դիմել ենք Ճանապարհային ոստիկանություն և Երևանի քաղաքապետարան, որ խաչմերուկում թարթող լուսացույց և արհեստական անհարթություն տեղադրեն, ինչը որոշ վարորդների կզսպի, որպեսզի իրենց չզգան Շումախեր: Բայց ոչ մի օգուտ»:  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com 

379