Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս

Հայտնի երգչուհի Ռիհաննան ճանաչվել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս։
Ռոբին Ֆենտին, որն ավելի հայտնի է Ռիհաննա անվամբ, ծնվել է Բարբադոսում։ Երիտասարդ տարիքում տեղափոխվել է ԱՄՆ՝ երգչուհու կարիերան շարունակելու համար։ 2018 թվականի սեպտեմբերին նա նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան՝ արտերկրում կղզու ազգի հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար։ Նա պատասխանատու էր կրթության, զբոսաշրջության և ներդրումների համար:
30 Նոյեմբեր, 2021 15:45
376