Կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, արդեն հայտնաբերվել է առնվազն 23 պետությունում: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Առնվազն 23 երկիր հայտնել է օմիկրոն շտամի հայտնաբերման մասին, և այդ թիվը, անկասկած, աճելու է»,- ասել է նա:

 

2360