«Նոր շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդության ծանրության առումով ինչ պատկեր ունենք, և թե պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ։ Առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերն արդեն իսկ կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետը և կարելի է ասել միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր Կառավարության հերթական նիստին։ 

Հավելելով, որ դելտա շտամը երբ ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է։ 

Տոկոսային առումով առաջին դեղաչափը ստացել է բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40%-ը, և երկրորդ դեղաչափը ստացել է 29,3 %-ը։ 

Նախարարը նշեց նաև, որ հիվանդացության առումով բարելավվել է պատկերը։  

597