Ադրբեջանցի ընդդիմադիրները ոստիկանության կողմից դաժան ծեծի են ենթարկվել (տեսանյութ)
Երեկ ադրբեջանցի ընդդիմադիրները փորձել են բողոքի ցույց կազմակերպել Բաքվում՝ ի պաշտպանություն ձերբակալված ակտիվիստ Սալեհ Ռուստամովի։ Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է մասնակիցներին: Մինչեւ ակցիայի մեկնարկը, ավելի քան 20 մարդ ձերբակալվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության աշխատակիցները մարդկանց դաժան ծեծի են ենթարկել: Ծեծի է ենթարկվել նաեւ ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թոֆիգ Յագուբլուն, որին ձերբակալել են դստեր հետ: Հատկանշական է, որ ծեծի ենթարկվելուց հետո, Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ, ոստիկանության մայոր Էլշադ Հաջիեւը հայտարարել է, որ ծեծ տեղի չի ունեցել, իսկ ծեծի մասին պնդումներն անհիմն են:
02 Դեկտեմբեր, 2021 20:53
3162
Ադրբեջանի հեռարձակման խորհուրդը դատապարտել է Իրանի և Թուրքիայի կողմից երկրի դեմ տեղեկատվական հարձակումները
14 Հոկտեմբեր, 2026 12:16
Հանգիստ թողեք կանանց, տվեք նրանց ազատություն՝ ընտրելու իրենց հագուստը․ Քըլըչդարօղլուն՝ Ադրբեջանին
14 Հոկտեմբեր, 2026 11:58
Բաքվում հիջաբ կրելու արգելքի դեմ ցույցերի հետևանքով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
12 Հոկտեմբեր, 2026 17:21