Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911  կենտրոն ահազանգ է ստացվել,  որ  Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում  լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել է  ԱԻՆ 2 մարտական հաշվարկ: Հրշեջները  մարել են նշված շենքի  4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:

Ահազանգով ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է եղել, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:

Նյութեր են նախապատրաստվում,   նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ մահացածից բացի, կա 2 տուժած, որոնց հիվանդանոց են տեղափոխել:

1212