Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Արսենալին»։

Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մանկունիացիների, որոնք խփեցին պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշը (44-րդ րոպե) և Կրիշտիանու Ռոնալդուն (52, 70՝ 11 մետրանոց): «Արսենալի» կազմում գոլի հեղինակ են դարձել Իմիլ Սմիթ-Ռոուն (13) և Մարտին Էդեգորը (54):

Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 800-րդ և 801-րդ գոլերը, և ըստ բազմաթիվ վիճակագրական ռեսուրսների, այդ թվում՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածի, նա այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջատարն ավստրիացի և չեխոսլովակացի հարձակվող Յոզեֆ Բիկանն է (805 գոլ):

Մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 23 միավորով հինգերորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 7-րդն է։ Դեկտեմբերի 6-ին «Արսենալը» կխաղա «Էվերթոնի» հետ, իսկ նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Քրիսթալ Փելասին»:

886