Համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 265 միլիոնը։ Այս տվյալները հրապարակում է worldometers-ը։ Համաձայն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,25 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 238 միլիոնը։

Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 20,9 միլիոն ակտիվ դեպք։

Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 49,8 միլիոն, հաստատվել է Միացյալ Նահանգներում, որին հաջորդում է Հնդկաստանը՝ ավելի քան 34,6 միլիոն դեպքով։ Նրանց հաջորդում են Բրազիլիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։

228