Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 2465-ով: Մահացել Է 25 մարդ:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 1 միլիոն 605 հազար 472 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 12 հազար 840 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 1 միլիոն 504 հազար 161 հիվանդ:

Մահացել Է 16 հազար 163 մարդ: Մեկ օրում արվել Է 14 հազար 138 թեստ, այդ թվում 7910-ը՝ հակագենի եւ 6228-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 17,44 տոկոս, վերջին 14 օրում՝ 26,54 տոկոս, վերջին յոթ օրում՝ 22,06 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 816 հազար 627 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 387 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 4 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4595, քովիդ-հյուրանոցներում՝ 417 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

1272