Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների, հոսպիտալացվածների և ծանր վիճակում գտնվողների մեծ մասը պատվաստված չէ

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված անձանց վերաբերյալ։
«Թեստի դրական պատասխան ստացածների 74,7%-ը պատվաստված չէ։ Հոսպիտալացվածների 82%-ը և ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ի տվյալներով՝ Հայաստանում 876 951 մարդ է լիովին պատվաստվել կորոնավիրուսի դեմ (երկու դեղաչափ)։ Բուստեր է ստացել 15.539 անձ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1307-ով և դարձել 408.381: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով և դարձել 8201։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1575։
15 Փետրվար, 2022 21:12
1319
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում
23 Մայիս, 2025 21:49
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
22 Մայիս, 2025 12:22
Սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
13 Մայիս, 2025 13:57
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 14 638 դեպք են հայտնաբերել մեկ օրում
03 Օգոստոս, 2022 19:52
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 2465-ով
01 Մարտ, 2022 00:59
Վրաստանում կորոնավիրուսով օրական 3-4 հազար երեխա է վարակվում
02 Փետրվար, 2022 20:56