Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին․ Ադրբեջանի ՊԱԾ
Ադրբեջանը 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Այս մասինհայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), գրում է Sputnik Արմենիան։
Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։
Ըստ հաղորդագրության` հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։
Լրատվականը հայտնում է, որ առայժմ իրենց չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից ու ԱԱԾ–ից։
04 Դեկտեմբեր, 2021 23:21
2877