Էրդողանի հանրահավաքում հեռակառավարվող ռումբ է հայտնաբերվել
Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։
Հեռակառավարվող ռումբը հայտնաբերվել է հանրահավաքի անվտանգությունը ապահովող ոստիկաններից մեկի մեքենայի տակ։ Ինչպես պարզաբանել է թերթը, պայթուցիկ սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել է Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։
Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արեւելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք էր ժամանել շաբաթ օրը՝ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալու համար։
05 Դեկտեմբեր, 2021 02:53
1288
Թուրքիան շարունակելու է հնարավորինս մեծ ներդրում ունենալ Հրվ․ Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում․ Էրդողան
30 Հոկտեմբեր, 2026 14:40
Թրամփը և Էրդողանը երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել
30 Հոկտեմբեր, 2026 11:29
Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրները
29 Հոկտեմբեր, 2026 10:26