Չեզոքացուցիչների առկայությունը մեքենաների տեխզննման ժամանակ պարտադիր է լինելու։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանել:

Նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ պարտադիր կդառնա նաև կատալիզատորի առկայությունը:

499