Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Դեկտեմբերի 6-ին` ժամը 09:50-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 19:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
06 Դեկտեմբեր, 2021 19:03
396
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
02 Փետրվար, 2026 12:16
Քսուկների տարաներում ԱՄՆ-ից առաքանիով ուղարկվել է կոկաին. բացահայտվել է մաքսանենգության սխեմա. տեսանյութ
22 Հոկտեմբեր, 2025 16:25
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է
07 Հուլիս, 2025 13:23