Դեկտեմբերի 6-ին` ժամը 13:32-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են MAN մակնիշի բեռնատարը (վարորդ` Ռ. Գ., ծնված 1962 թ.) և Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1975 թ.): ՃՏՊ-ի հետևանքով Mercedes մակնիշի ավտեմեքենան կողաշրջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

384