
Դ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով ներկայացրել է մանրամասներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպման մասին։ Նա նշել է, որ դեկտեմբերի 7-ին կայանալիք գագաթաժողովն ամբողջությամբ չի հեռարձակվի, սակայն նախատեսվում է ցուցադրել հանդիպման առաջին կադրերը, որը կանցկացվի տեսաձեւաչափով, այնուհետեւ ղեկավարների զրույցը փակ կլինի։
Պատասխանելով այն հարցին, թե որ ժամին է սպասվում բանակցությունների մեկնարկը, Պեսկովն ասել է.«Երեկոյան ժամը վեցի մոտ»։ «Մենք կարծում ենք, որ դա բավականին մանրամասն եւ երկարատեւ տեսակոնֆերանս կլինի, պաշտպանված կապով տեսակոնֆերանս է լինելու: Կարծում ենք, որայն երկարատեւ կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նաեւ մեկնաբանել է գագաթաժողովին պատվիրակությունների մասնակցության հարցը։ «Մենք նկատի ունենք, որ դա կլինի երկու նախագահների ուղիղ խոսակցություն, ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր լուրջ բանակցություններից առաջ Պուտինը «շփվում է համապատասխան նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ»։