Լուսավորչի փողոցում գտնվող հագուստի խանութում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորչի 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
07 Դեկտեմբեր, 2021 16:36
354