Ադրբեջանում 2-րդ երկրաշարժն է գրանցվել
Ադրբեջանի Լերիկի շրջանի տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:09-ին, Լենքորան սեյսմակայանից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Երեքշաբթի ավելի վաղ 3,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Զագատալի շրջանի տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 7:38-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զահատալա սեյսմակայանից 19 կմ հյուսիս-արևելք և գտնվել է 29 կմ խորության վրա:
08 Դեկտեմբեր, 2021 03:16
1637
Պանամայում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ մի քանի երկրում ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել
09 Հոկտեմբեր, 2026 23:30
Թուրքիայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ
04 Հոկտեմբեր, 2026 19:19
Երկրաշարժ՝ Ղազախստանում․ տեսանյութ
29 Սեպտեմբեր, 2026 10:51
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
19 Հունիս, 2026 20:06
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
05 Հունիս, 2025 16:52
Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ
24 Հունվար, 2025 14:26