

«Զարմանալի մի վերլուծություն եմ նկատում, որ ուղղակի չի դիմանում քննադատությանը: Ես չէի անդրադառնա քննադատությանը, եթե մեր գործընկերները չշեշտադրեին նախկին քաղաքական պրոցեսների տնտեսական հարաբերությունները, և ես կարողանայի ազատ վերլուծել այսօրվա մեր 2022 թվականի պետական բյուջեի ծախսային մասը»,- այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Բայց, երբ որ մի կառավարություն, որը 400 միլիարդ դրամ միայն այս տարի ԱԱՀ-ի տեսքով վերադարձնում է գործարարներին, այդ կառավարությանը մեղադրում են, որ փոշիացնում են, թալանում են, գործարարներին ստիպում են: Գործարարներին, սիրելիներս, ստիպել են 2000 թվականին, երբ Ազգային անվտանգությունը ստեղծել էր չորրորդ վարչություն, որն զբաղվում էր միայն գործարարներին նսեմացնելով, ստրկացնելով, նվաստացնելով և երկրից արտաքսելով»,- ասաց Բագրատյանը:
Բագրատյանն ընդգծեց, որ հիմա հարյուրավոր գործարարներ, որոնք ՀՀ տնտեսության ողնաշարն էին, օտար երկրներում հարստացնում են օտար պետություններին:
Մանրամասները` տեսանյութում: