Կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը

Գյումրու բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Բաբկեն Նասիբյանը:
Բաբկեն Նասիբյանն աշխատել է Լենինականի և Գյումրու գրեթե բոլոր հիվանդանոցներում, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնում:
Բաբկեն Նասիբյանը ծնունդով Արցախի Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղից է: 1966-67 թվականներին տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: Ծառայել է սովետական բանակում: Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:
«Սիրում էի բժշկի խալաթը, մասնագիտությունը, հետո էլ՝ մեր և հարևան գյուղերում չկար բժիշկ, որոշեցի բացը լրացնել՝ ինքս բժիշկ դառնալով»,- տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր բժիշկ Նասիբյանը:
Բաբկեն Նասիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:
08 Դեկտեմբեր, 2021 18:28
622
Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու մասին նախագիծ․ Բաբկեն Թունյան
08 Ապրիլ, 2025 20:51
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը
07 Մարտ, 2025 11:14
Տպավորիչ է, երբ ՀՀ վարչապետը Էրդողանին է ներկայացնում Խաղաղության խաչմերուկը, փորձում հարաբերություններ կարգավորել. Բաբկեն Թունյան
25 Սեպտեմբեր, 2024 18:54
Միասնական քննություն հանձնողների թիվը 11058 էր, ընդունվածներինը՝ նվազել է. ԳԹԿ փոխտնօրեն
19 Հուլիս, 2021 16:57