Սերխիո Ագուերոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Այսօր կատալոնական ակուբի կազմակերպած ասուլիսի ընթացքում Ագուերոն հայտարարել է, որ այլևս պրոֆեսիոնալ ֆուտբոլ չի խաղալու:
«Որոշում եմ կայացրել այլևս ֆուտբոլ չխաղալ: Այլևս պրոֆեսիոնալ ֆուտբոլով չեմ զբաղվի»,- հայտնել է Ագուերոն:
15 Դեկտեմբեր, 2021 20:52
1142