Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսում ամփոփել է Հայաստանի հավաքականի մրցելույթները 2021 թվականի ընթացքում։ 

 

«Մեզ համար տարին երկու տարբեր մասերի բաժանվեց, մեկը գարնանային հատվածն էր՝ գումարած երկու ընկերական խաղեր, որ եղան փայլուն հաղթանակներ, աշխարհի փոխչեմպիոնի հետ ոչ-ոքի։ Եվ աշնանային հատվածը, որտեղ եղան պարտություններ և ոչ-ոքիներ։ Ակնհայտ է, որ գարնանային հաղթանակները բարձրացրեցին ակնկալիքների նշաձողը։ Իսկ աշնանային մրցելույթներից հետո որոշակի հիասթափություն կար, որը բնական էր»,- մամուլի ասուլիսին ասաց Մելիքբեկյանը։ 

ՀՖՖ նախագահի կարծիքով՝ «եթե հավաքականի վաստակած 12 միավորը հավասարաչափ բաշխվեր երկու հատվածներում, ապա նման հիասթափություն չէր լինի։ Փորձենք հասկանալ ու գնահատել ոչ թե հատվածների բաժանելով, այլ ամբողջական ելույթը»։ 

Փաստենք, որ հավաքած միավորներով սա աշխարհի առաջնության ընտրական փուլերում երկրորդ արդյունքն էր։ 

Ձեռքբերումները․ հավաքականում ներգրավվել են մեծ թվով ֆուտբոլիստներ, և հիմա հավաքականը դադարել է նմանվել փակ ակումբի, որտեղ միշտ հրավիրվում են գրեթե 80 կամ 90 տոկոսով նույն ֆուտբոլիստները։  

Նախկինում ընտրոությունը ավելի սահմանափակ թվով ֆուտբոլիստների միջև էր կատարվում, բայց հիմա մենք ունենք մոտ 5 տասնյակ ֆուտբոլիստներ, որոնց շրջանում ընտրություն է կատարում գլխավոր մարզիչը։ 

691