Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում մանրամասնեց, թե ինչու են վերադարձվել ադրբեջանցի գերիները։

«Ադրբեջանցի զինծառայողները, որոնք խախտել էին մեր ինքնիշխան տարածքը, գերեվարվեցին։ Դա զսպող գործիք է նմանատիպ հետագա ցանկությունների համար։ 

Ես տեղյակ չեմ փոխանակման պրոցեսի մանրուքներից, բայց եթե գերիները հանձնվել են հակառակորդին, ուրեմն այդտեղ գոյություն ունի մեր շահերից բխող խնդիր»,- ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Քոչարյանը վստահեցրեց, որ հայ գերիների խնդիրը անպայման լուծվելու է։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։
Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

2799