Գյումրի բնակարանային գողության դեպք է բացահայտվել

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ի ժամը 12.00-ից դեկտեմբերի 23-ի ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էին Գյումրի քաղաքի Արմենյան փողոցի տներից մեկն ու գողացել կենցաղային իրեր:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ գողությունն արել է ինքը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
24 Դեկտեմբեր, 2021 17:13
763