Մայիսի 14-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 56-ամյա գյումրեցի կինը հայտնել էր, որ մայիսի 13-ի երեկոյան եղբայրը սպառնալով, որ ածելիով կկտրի իր պրանոցը, պահանջել էր նրա ադամանդյա քարով մատանին: Ոստիկանությունից հայտնում են, որ 56-ամյա քույրը վախենալով, որ նա կիրականացնի սպառնալիքը, տվել էր մատանին: Ոստիկանները 52-ամյա տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:  

814