Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կետրոնցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են նրա ինքնությունը, ով Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Նժդեհ Դ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան 24 շենքի բակից, որտեղ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նրան։

 Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի հատկանիշներով։ 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոշ հանգամանքներ են դեպքի հետ կապված ճշտել և պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզի 18-ամյա բնակիչ է և նրան ու հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ կատարում են անհետաձգելի միջոցառումներ։ 

Shamshyan.com

1080