Լոռու մարզում «Քովիդ-19» համավարկի դեմ պատվաստումների գործընթացն ակտիվորեն շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Հունվարի 4-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստված 106.881 քաղաքացիներից առաջին դեղաչափ ստացել է 60 333 , երկրորդ դեղաչափ՝ 46.490 անձ։ Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 58 մարդ:

«Լոռու մարզն ապահովված է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ բոլոր պատվաստանյութերով, որոնք հասանելի են մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և Հայքի հրապարակում կայանող շարժական պատվաստումային կենտրոնում»,-ասված է գրառման մեջ:

854