
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բաց կթողնի Անգլիայի գավաթի վաղը կայանալիք «Սուինդոնի» դեմ հանդիպումը։
50-ամյա կատալոնացու և նրա օգնական Խուանմա Լիլոյի թեստը դրական է եղել։ Երկու մասնագետներն էլ մեկուսացվել են։ Կորոնավիրուսի պատճառով «Ման Սիթիում» այս պահին մեկուսացված է 21 մարդ՝ 14 աշխատակից և 7 խաղացող։
«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի թեստը ևս դրական է եղել, երբ նա ժամանել է հավաքականի ճամբար՝ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Sun-ը։
Հարկ է նշել, որ լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Գաբոնի հավաքականի խաղացողին նկատել են Դուբայում կազմակերպված երեկույթի ժամանակ։ Այսպիսով, Կամերունում կայանալիք մրցաշարի մեկնարկին Գաբոնի հավաքականը կմնա առանց ավագի և առաջատարի։ Հունվարի 10-ին կայանալիք առաջին խաղում գաբոնցիները կհանդիպեն Կոմորյան կղզիների ազգային հավաքականի հետ։