«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նոր գործադիր տնօրեն կնշանակվի Ռիչարդ Առնոլդը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Իր նոր պաշտոնում նա կփոխարինի Էդ Վուդվորդին, որի օրոք ակումբը սկզբում միացավ Սուպերլիգայի նախագծին, իսկ հետո լքեց այն։

«Ինձ համար պատիվ է հնարավորություն ունենալ ծառայելու այս մեծ ակումբին և նրա երկրպագուներին: Ես վճռական եմ ամեն կերպ արդարացնել այս պատիվը»,- ասել է Առնոլդը։

Վուդվորդը, որը 2012 թվականից զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, փետրվարի 1-ից կհեռանա պաշտոնից և կանցնի խորհրդատվական աշխատանքի։ 

1468