Հրդեհ Լուսառատ գյուղում. տարհանել են վեց քաղաքացու

Հունվարի 8-ին, ժամը 15:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 շենքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում (մոտ 12 քմ)։ Փրկարարները տարահանել են 6 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել՝ 15:50-ին: Այրվել է ննջասենյակի գույքը՝ մասնակի:
09 Հունվար, 2022 00:17
801
Շունը կծել է Լուսառատի 3 բնակիչների. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
17 Հուլիս, 2021 00:15
Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ
01 Հունվար, 2025 21:54
Առինջ գյուղում վագոն-տնակ է այրվել
01 Հունվար, 2025 17:20
Լեռնահովիտ գյուղում այրվել է 700 հակ անասնակեր
13 Մարտ, 2024 03:57