Առնվազն երեք թուրք զինվոր է զոհվել շաբաթ օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։

«Մեր երեք զինվորականներ զոհվել են Շանլուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով»,- ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

1086