Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեստ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր:

Այդ մասին «Ֆեյսբուքի»  էջում գրել է Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը: 

 

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ  մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում:

 

Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

 

Տեղեկացնում եմ, որ իմ բացակայության ընթացքում ինձ կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

 

Խնդրում եմ բոլորին առավել լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության սահմանված կանոնները, լինել ավելի զգոն և զգույշ:

 

Բոլորիդ առողջություն եմ մաղթում»,- գրել է մարզպետը:

604