ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 2431 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 2022 թ. հունվարի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտոպատահարի և դրա հետևանքով առաջացած հրդեհի դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 76-ամյա տղամարդը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում, Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցում իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենային, որից հետո հասնելով Հ.Հովսեփյան և Արտաշիսյան փողոցների խաչմերուկ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքերից մեկի դիմաց գտնվող գազատար խողովակին:

Հարվածի հետևանքով գազի արտահոսքից առաջացած հրդեհից բռնկվել է «Օպել» մակնիշ ավտոմեքենան, որի հետնամասի նստատեղին գտնվող անձն ամբողջովին այրվել է, իսկ 76-ամյա վարորդը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհի հետևանքով ջերմահարվել են Արտաշիսյան փողոցի մոտակա շենքերի արտաքին հատվածները:

 

628