Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Քըլըչի և Ռուբինյանի՝ Մոսկվայում կայացած հանդիպման մասին հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Թուրքիայի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպել են:  Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության միջոցով իրականացվելիք կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ: Հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպման տեղը և ժամանակը կհստակեցվի հաջորդիվ  դիվանագիտական խողովակների միջոցով»: 

2828