Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում հայտարարեց իր երեխայի հորից՝ Սերգեյից բաժանվելու մասին։ Նա գրել է, որ մինչև վերջ հավատում էր իրենց միությանը, սակայն աջակցության պակասը և սիրո բացակայությունը ոչնչացրեց նրանց հարաբերությունները։«Ես այլևս չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն, և որքան լավ է, երբ մարդիկ իրար լրիվ հակադիր են…։

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, առանց աջակցության, սիրո, հոգատարության և քնքշության, նույնիսկ ամենապայծառ արևը կմարի», - գրել է հայուհին։

Նա անկեղծացել է, որ դեկտեմբերն իր համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ վիրահատությունից 1 օր հետո սկսեցին բարդությունները, և որոշ ոչ պրոֆեսիոնալ բժիշկներ գրեցին, զանգեցին և ասացին, որ նա արդեն արյան թունավորում և սեպսիս ունի, իսկ դա 99% մահացու է։

«Ի՞նչ եղավ ինձ հետ։ Ընդհանուր, ես ամփոփեցի արդյունքները և ինքս ինձ ասացի, որ իմ կյանքը հիանալի էր, բայց այդքան կարճ ... Ես չտեսա, թե ինչպես է Գասպարը գնալու առաջին դասարան, ինչպես նա կսիրահարվի և կամուսնանա: Ու դա ինձ ուժ տվեց չհանձնվելու…։

Ես բավականին բաց մարդ եմ, և դուք տեսնում եք իմ կյանքը գրեթե 24/7 ՝ ինձ համար ամենադժվար ժամանակաշրջանում, ես հոգեպես և ֆիզիկապես մենակ էի…. Սա իմ վերջին կետն էր… Մինչ այդ դրանք շատ էին...։

Ինձ համար ընտանիքը վեր է ամեն ինչից, սա ահռելի կորուստ է և կոտրված հույսեր ու թևեր... Անչափ շնորհակալ եմ Սերգեյին իմ կյանքի հիմնական իմաստի համար՝ Գասպարչիկի համար։ Նրա հետ կապն անբաժանելի է մինչև կյանքիս վերջ…

Բայց ես մենակ եմ, ես դրան սովոր եմ ....», - եզրափակել է Ավետիսյանը։

Գոհարի հետևորդները վաղուց են սկսել կասկածել, որ Ավետիսյանի ընտանեկան իդիլիան փլուզվել է։Թեև մինչ Գոհարի երկրորդ վիրահատությունը զույգը միասին էր նիհարում և աջակցում միմյանց, Գոհարի համար այս դժվարին ժամանակահատվածում ամուսինը կողքին չի եղել։ Մինչ դիմահարդարն ապաքինվում էր բարդ վիրահատությունից և կաթիլայինների տակ էր, Սերգեյը թռավ Դուբայ հանգստի։

Սա Գոհարի երկրորդ ամուսնությունն է։ 2016 թվականին նա շքեղ հարսանիք արեց Վահիկ Մարտիրոսյանի հետ։
Այս անգամ բլոգերը որոշեց մեծ տոնակատարություն չկազմակերպել և այդ ամենը չգովազդել համացանցում։ Դիմահարդարն իր հետևորդներին ասաց, որ Սերգեյի հետ ամուսնացել է, բայց ամեն ինչ անցել է հանգիստ ու թաքուն։ 2020 թվականի ամռանը զույգն ունեցավ երկար սպասված որդի՝ Գասպարին։

Մարիամ Գևորգյան

5950