Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենան բախվել է գազատարին ու գլորվել ձորը
Հունվարի 16-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:
17 Հունվար, 2022 01:46
772
Փրկարարները ավտոճանապարհից հեռացրել են տապալված ծառը՝ վերականգնելով երթևեկությունը
13 Սեպտեմբեր, 2026 22:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14 Հուլիս, 2026 10:10
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
02 Փետրվար, 2026 12:16
Ավտովթար՝ Լոռու մարզում․ կա զոհ և 3 վիրավոր
10 Հոկտեմբեր, 2026 19:52
Ավտովթար՝ «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ․ կա 5 տուժած
03 Հոկտեմբեր, 2026 14:44
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
04 Սեպտեմբեր, 2026 20:00