Այսօր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կոչ արեց իր գործընկերներին, որպեսզի զերծ մնան ավելորդ պիտակավորումներից՝ մանավանդ արտաքին քաղաքականությանը եւ անվտանգային հարցերին վերաբերող։

«Ցանկանում եմ անդրադառնալ մեր ընդդիմադիր գործընկերների այն մտահոգություններին, որոնք վերաբերում են իբր թե գաղտնի բանակցային գործընթացների ժողովուրդի թիկունքում։

Ես իրենց փոխարեն ժողովրդի անունը տալուց մի քիչ էլ կմտածեի, որովհետև ընդամենը մի մասը խոսելու մանդատն ունեն»,- ասաց Արշակյանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման առաջարկները հենց իրենք են մերժել։ Արշակյանն ասաց, որ ամեն անգամ, երբ ընդդիմությունը խոսում է ծախսերից, նա հիշում է առյուծներ հեծնող մարդկանց Տանզանիայի որսերը եւ միլիարդները, որոնք փոխկապակցված են «Հայաստան» դաշինքի առաջնորդների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում.

790