Կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի 2021-ի ամռանը. Ցերցվաձե

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ենթադրում է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի 2021-ի ամռանը, չնայած, մինչ այդ կստեղծվի պատվաստանյութ:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
«Պատահում է այնպես, որ համավարակներն ինքստինքյան են ավարտվում: Այս համավարակն էլ, վաղ, թե ուշ, կավարտվի: Կարծում եմ՝ դա կլինի 2021-ի ամռանը, սակայն մեր գիտությունն անպայման մինչ այդ կստեղծի պատվաստանյութ»,- հայտարարել է Ցերցվաձեն:
23 Սեպտեմբեր, 2020 14:44
135