ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կոչ է արել պատրաստվել հաջորդ պանդեմիային:

«Մենք պետք է պատրաստվենք հաջորդ համաճարակին՝ ներդրումներ կատարելով յուրաքանչյուր երկրում մոնիտորինգի, վաղ հայտնաբերման և արագ արձագանքման ծրագրերում»,- տեսաուղերձում ասել է Գուտերեշը:

Նա նաև կոչ է արել պայքարել կորոնավիրուսի ներկայիս համաճարակի դեմ արդար և հավասար պայմաններում:

Գուտերեշը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՀԿ-ն ռազմավարություն էր հրապարակել, որի համաձայն՝ նախատեսվում էր 2021 թվականի վերջին պատվաստել երկրի բնակչության 40 տոկոսին, և այս տարվա կեսերին՝ 70 տոկոսի:

«Մենք հեռու ենք այդ նպատակներից։ Դա ամոթալի է, բայց պատվաստումների ցուցանիշները բարձր եկամուտ ունեցող երկրներում յոթ անգամ ավելի բարձր են, քան աֆրիկյան երկրներում։ Մենք արդարադատություն ենք պահանջում պատվաստանյութերի բաշխման հարցում, հենց հիմա»,- հավելել է նա։

 

2695