Տրանսպորտային միջոցների կուտակումներ՝ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին (տեսանյութ)

Սյունիքի մարզի Մ-2 - Աղվանի-Տաթև- Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին (սողանքային հատված) առաջացել են տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Հայտնում ենք, որ ավելի բարենպաստ եղանակային պայմաններում այս ճանապարհահատվածում կիրականացվեն խոշորահատիկ ավազակոպճի տեղադրման հերթական աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:
20 Հունվար, 2022 00:02
958